Մայիսի 17-ին Ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» Ստեփանավանի ուսումնական բազայում անցկացվեց մինի-ֆուտբոլի առաջնություն: Մասնակցում էին ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի առաջին կուրսից երկու, երկրորդ եւ երրորդ կուրսերից՝ մեկական թիմ: Համառ պայքարում հաղթող ճանաչվեց երկրորդ կուրսի թիմը եւ արժանացավ գավաթի։ Մյուս մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը պարգեւատրվեցին դիպլոմով։ Նախաձեռնությունը ֆիզկուլտուրայի դասախոս Միլենա Ասոյանինն էր, իսկ ՃԿՊԱ սաներին մարզել էին Ստեփանավանի մարզադպրոցի մարզիչները՝ Դանիել Սիմոնյանն ու Արա Մուրադյանը։

ՃԿՊԱ Ստեփանավանի միջին մասնագիտական կրթական ծրագրերի ղեկավար Արմեն Առաքելյանը նկատում է՝ այս անգամ թիմերի խաղային մակարդակի զգալի աճ կար։ Պատճառը, թերեւս, այն է, որ համայնքում ակտիվ կերպով զարգանում ու տարածվում է այս մարզաձեւը։

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ
Լուսանկարները՝ Արմեն Առաքելյանի