ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ՆԳՆ փրկարար ծառայության ծառայողների 2023 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, մայիսի 15-26-ն անցկացվում է ՆԳՆ փրկարար ծառայության տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների խմբի պետերի վերապատրաստում, որին մասնակցում են Երեւանի, բոլոր մարզերի տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների, Մեծամորի ատոմակայանի հատուկ հրշեջ ջոկատի խմբի պետեր՝ 15 հոգի: Դասընթացի կեսը տեսական դասախոսություններ են, մյուս կեսը՝ գործնական պարապմունքներ՝ ՃԿՊԱ «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում, փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչությունում, «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում»:

Վերապատրաստման թեմաներն են. «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում եւ իրականացում», «Փոքր մեխանիզացիայի միջոցների, սարքավորումների տեսակները եւ դրանց ներկայացվող հիմնական պահանջները», «Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ հետախուզության իրականացումը, խնդիրները եւ անվտանգության ապահովման հիմնական պահանջները», «Փլուզված շինություններում փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում», «Ավտոտրանսպորտային վթարների դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում, էլեկտրական տրանսպորտային միջոցների նկարագիրը», «Արեւային եւ հողմային էլեկտրոկայանների հրդեհաշիջման աշխատանքների իրականացման առանձնահատկությունները», «Շնչառության համար ոչ պիտանի միջավայրում կիրառվող շնչառական ապարատների բալոնների օդի ճնշման սպառման հաշվարկը», «Շնչառության համար ոչ պիտանի միջավայրում կատարվող փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում», «Սահմանափակ տարածքներում շնչառական ապարատներով տեղաշարժման կազմակերպում», «Փրկարարական աշխատանքներում կիրառվող ալպինիստական գույքը եւ հանդերձանքը», «Փրկարարական աշխատանքներում կիրառվող պարանային հանգույցների տեսակները», «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը», «Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը», «Փրկարար ծառայողների ֆիզիկական պատրաստության նպատակը, խնդիրները, կազմակերպման առանձնահատկություններն ու իրավական ապահովումը» եւ այլն:

 

Լուսանկարները տրամադրել են ՃԿՊԱ դասախոսները