Մայիսի 17-19-ը Նյու Յորքում անցկացվում է Աղետների ռիսկերի նվազեցման Սենդայի շրջանակային ծրագրի միջնաժամկետ վերանայման Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան հանդիպումը, որին մասնակցում է նաեւ Հայաստանի պատվիրակությունը, ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, ՆԳՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ռեկտորի պարտականությունները կատարող, փ/ծ գնդապետ Արմինե Հայրապետյանը, Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցչության պաշտոնյաները: Երեք օրում կազմակերպվելու է մոտ 20 թեմատիկ քննարկում:

Առավել մանրամասն՝ այստեղ: