Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի լեռնային գիտությունների ակադեմիայի նախաձեռնությամբ, այսօր կազմակերպվել էր «Կլիմա, օզոնի շերտ եւ էներգետիկա» թեմայով տեսակոնֆերանս, որին մասնակցում էին նաեւ ՀՀ ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» դասախոսներ եւ ՃԿՊԱ բակալավրի կրթական ծրագրի տարբեր կուրսերի ուսանողներ: Ռուսաստանի գիտությունների ակադեմիան ամեն ուսումնական տարվա ընթացքում կազմակերպում է նման մոտ 20 տեսակոնֆերանս: ՃԿՊԱ-ն, մասնակցում է իր կրթական եւ ուսումնական ծրագրերին համահունչ թեմաներով քննարկումներին: Բացի ՃԿՊԱ-ից, տեսակոնֆերանսին մասնակցում էր մոտ 80 բարձրագույն կրթության եւ գիտահետազոտական հաստատություն Ռուսաստանից, Բելառուսից, Հայաստանից, այլ երկրներից: Բանախոսը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ջերմաֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատող, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Ալեքսեյենկոն էր:
Բանախոսը անդրադարձավ հարցերի լայն շրջանակի. օզոնաքայքայիչ նյութեր, ջերմոցային էֆետկ, ածխածնային փուլ, օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրություն, վերականգնվող էներգետիկա, երկրաջերմային էնեւգետիկա եւ այլն: Գիտական հիմավորումներով ներկայկացվեցին ջերմոցային գազերի եւ օզոնաքայքայիչ գազերի տարբերությունը, մոլորակի համար կայուն ապագա ունենալու քայլերը եւ այլն:
ՃԿՊԱ բակալավրի կրթական ծրագրի չորրորդ կուրսում ուսանողները «Աղետների ռիսկի գնահատում» թեմայով դասախոսություններ են լսում, խոսում են նաեւ բնապահպանական արտակարգ իրավիճակներից ու ռիսկերից: «Կլիմա, օզոնի շերտ եւ էներգետիկա» թեմայով տեսակոնֆերանսի ժամանակ հնչած դասախոսությունը օգտակար կլինի ՃԿՊԱ ուսանողներին:
Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ