Հունիսի մեկից մեկնարկել է ՀՀ ներքին գործերի նախարարության «ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» 2023-2024 ուսումնական տարվա ընդունելությունը: Շրջանավարտները կստանան հետեւյալ որակավորումները՝
Բակալավրի կրթական ծրագիր՝ 6 մասնագիտության առկա եւ հեռակա ուսուցում.
- Կառավարման բակալավր
- Ճարտարագիտության բակալավր
- Անվտանգության ծառայության բակալավր
Մագիստրոսի կրթական ծրագիր՝ 6 մասնագիտության առկա եւ հեռակա ուսուցում.
- Իրավագիտության մագիստրոս
- Կառավարման մագիստրոս
- Անվտանգության ծառայության մագիստրոս
- Հոգեբանության մագիստրոս
- Մանկավարժության մագիստրոս
- Երկրաբանության մագիստրոս
Հետբուհական կրթություն (հայցորդություն)՝ «Երկրաբնապահպանություն» մասնագիտությամբ
Միջին մասնագիտական կրթական ծրագիր՝ 4 մասնագիտության առկա ուսուցում.
- Տեխնիկ՝ Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկման եւ նորոգման
- Մասնագետ՝ արտակարգ իրավիճակների կառավարման
- Մասնագետ՝ Հրդեհային պաշտպանության
- Տեխնիկ օպերատոր՝ Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում
Մանրամասների համար զանգահարել՝ Հեռ. 060 69 10 00/203, 208