Հայաստանի հանրապետության զինված ուժերի ղեկավարության առաջարկով, ներքին գործերի նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» կկազմակերպվի «Վտանգավոր բարձրությունների վրա պարանային եւ տեխնիկական աշխատանքների կատարում» թեմայով վերապատրաստում զինված ուժերի կապի եւ տեսադիտարկման համակարգերի մասնագետների համար: Այս զինծառայողները հաճախ են աշխատում վտանգավոր բարձրությունների վրա:
ՃԿՊԱ-ում մշակված ծրագրի համաձայն, զինված ուժերի կապի եւ տեսադիտարկման համակարգերի մասնագետները կվերապատրաստվեն չորս խմբով: Ամեն խմբի համար՝ կկազմակերպվի 8 ժամ տեսական, 16 ժամ՝ գործնական պարապմունք: Առաջին խմբի վերապատրաստումը ապրիլի 10-12-ն էր:
Վերապատրաստման թեմաներն են. «Բարձրությունների վրա կատարվող աշխատանքների առանձնահատկությունները», «Բարձրություններում կիրառվող գույքն ու միջոցները», «Բարձրություններում կիրառվող գույքի եւ հանդերձանքի խնամքն ու պահպանումը», «Պարանային հանգույցների տեսակներն ու նշանակությունը», «Բարձրությունների վրա աշխատանքների անվտանգությունը», «Բարձրությունների վրա պարանների օգնությամբ վերելք, վայրԷջքի կազմակերպում եւ իրականացում անհատական եւ խմբային ապահովումով», «Բարձրություններում ալպինիստական միջոցների կիրառմամբ համապատասխան գույքի բարձրացում եւ իջեցում» եւ այլն:
Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ