ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» «Քաղաքացիական պաշտպանության» ամբիոնի դասախոս Գրիգոր Հակոբջանյանն այսօր դառնում է 60 տարեկան:
Արցախյան առաջին պատերազմին մասնակցելուց, ավելի քան 20 տարվա զինվորական ծառայությունից հետո՝ 2010-ից Գրիգոր Հակոբջանյանը դասավանդում է ՃԿՊԱ-ում՝ իր փորձը կիրառելով ապագա փրկարարների կրթության, քաղաքացիական անձանց՝ ճգնաժամային կառավարման եւ արտակարգ իրավիճակներին արձագանքման ոլորտներում վերապատրաստման գործում:
Ծննդյան տոնի առիթով, ինչպես նաեւ մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների, բարեխիղճ աշխատանքի համար, ՃԿՊԱ ղեկավարությունը Գրիրգոր Հակոբջանյանին պարգեւատրեց պատվոգրով:
ՃԿՊԱ աշխատակիցները շնորհավորում են Գրիգոր Հակոբջանյանին՝ ծննդյան 60-ամյակի կապակցությամբ, մաղթում առողջություն եւ երջանկություն: