ՀՀ ներքին գործերի փոխնախարար-փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով եւ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» փրկարար ծառայության ծառայողների 2023 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, փետրվարի 20-23-ը ՃԿՊԱ-ում անցկացվում է «Հրդեհային անվտանգության ապահովում» թեմայով վերապատրաստման դասընթաց փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության կարեւորագույն օբյեկտների պահպանության բաժնի հրշեջ հրահանգիչների համար: Դասընթացին մասնակցում է նշված բաժնի 28 փրկարար՝ երկու խմբով:
Վերապատրաստման թեմաներն են. «Հիմնական հասկացություններ այրման եւ հրդեհի զարգացման մասին, հրդեհի հիմնական բնութագրերը եւ դրանց տանգավոր գործոնները», «Տարբեր գործառնական նշանակության շինություններում եւ օբյեկտներում հրդեհային անվտանգության պահանջներն ու դրանց ապահովման իրավական հիմքերը», «Հակահրդեհային ջրամատակարարում, հակահրդեհային ներքին ջրամատակարարման հրդեհային ծորակներ, դրանց կիրառման անվտանգության կանոնները», «Վթարափրկարարական աշխատանքների իրականացում փլուզված շինություններում», «Հրդեհաշիջման առաջնային միջոցներ, կրակմարիչներ, դրանց տեսակներն ըստ կրակմարիչ նյութի, կիրառման անվտանգության կանոնները եւ ոլորտները», «Հրդեհաշիջման ինքնաշխատ համակարգեր», «Հրդեհաշիջման առաջնային միջոցներով եւ կրակմարիչներով հրդեհի մարման աշխատանքների կազմակերպում եւ իրականացում»:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Լուսանկարները տրամադրել են դասախոսները