2023 թվականի փետրվարի 9-ից մարտի 7-ը անցկացվում է «ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» բակալավրի կրթական ծրագրի ավարտական՝ չորրորդ կուրսի ուսանողների արտադրական պրակտիկան: «Ճգնաժամային կառավարում», «Քաղաքացիական պաշտպանություն», «Փրկարարական գործ», «Հրդեհային պաշտպանություն» մասնագիտությունների 46 ուսանող, դասախոսների ուղեկցությամբ, կլինեն Մեծամորի ատոմայականում, Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում, Մատենադարան, Հայաստանի ազգային արխիվում, «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունում», փրկարար ծառայության «ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում» եւ այլն:
Առավել մանրամասն՝ պրակտիկայի ավարտին: