ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» քաղաքացիական անձանց վերապատրաստումների 2023 թվականի ծրագրի համաձայն, 2023 թվականի հունվարին կազմակերպվել է վերապատրաստման 9 դասընթաց, այդ թվում՝ մեկ արտապլանային-արտագնա՝ «Թուֆենկյան հոսփիթալիթի» ընկերությունում: Դասընթացներին մասնակցել է 252 մարդ՝ քաղաքապետարանների, մարզպետարանների կապի, տրանսպորտի եւ այլ ստորաբաժանումների աշխատակիցներ, նախարարությունների եւ պետական այլ կառույցների քաղաքացիական պաշտպանության մասնագետներ, նախադպրոցական կրթական հաստատությունների մեթոդիստներ, հիմնական դպրոցների դասվարներ, հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններ եւ այլք:

ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի մասնագետները ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Ճգնաժամային հաղորդակցություն. հանրային իրազեկումն արտակարգ իրավիճակներում», «Արտակարգ իրավիճաակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման հարցերը», «Երեխաների անվտանգության մշակույթի ձեւավորման մեթոդական հարցերը», «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պատրաստվածության բարձրացման հարցերը» եւ այլն:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ