ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ծառայողների 2023 թվականի վերապատրաստման ծրագրի համաձայն, փետրվարի 1-3-ն անցկացվում է «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (The International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով, «Տարածքային արագ արձագանքման վարժանքի կազմակերպման ղեկավար կազմ» թեմայով դասընթաց, որին մասնակցում են ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Սյունիքի, Տավուշի, Շիրակի, Լոռու մարզային փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարներ, հրամանատարի տեղակալներ, խմբի պետեր, ավագ հրահանգիչներ՝ 12 փրկարար:

Վերապատրաստման թեմաներն են. «Երկրաշարժի հետեւանքով փլուզված բնակավայրերում որոնողափրկարարական աշխատանքների միջազգային արձագանքման համակարգը եւ դրա հիմնական բաղադրիչները», «INSARAG-ի արտաքին որակավորում ունեցող քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ, թիմերի կառուցվածքը, խնդիրներն ու հնարավորությունները», «INSARAG-ի արտաքին որակավորում ունեցող ՔՈՓ միջին թիմի արտաքին որակավորման 36-ժամյա դաշտային ուսումնավարժանքի նկարագրությունը, կազմակերպման փուլերը եւ հայեցակարգը», «Վարժանքի համակարգման եւ կառավարման էլեկտրոնային համակարգերը», «Վարժանքի գնահատման մեթոդական ցուցումներ՝ համաձայն INSARAG-ի արտաքին դասակարգման չափորոշիչների», «INSARAG-ի արտաքին որակավորում ունեցող ՔՈՓ միջին թիմի արտաքին որակավորման 36-ժամյա դաշտային ուսումնավարժանքի գործնական աշխատանքների իրականացման տեղամասերի նախապատրաստական աշխատանքները», «36-ժամյա դաշտային ուսումնավարժանքի կազմակերպում եւ վերահսկում», «36-ժամյա վարժանքի աշխատանքային տեղամասերի նախապատրաստման, վերահսկման եւ աշխատանքների գնահատման մեթոդական ցուցումներ»:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները