ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» փրկարար ծառայության ծառայողների 2023 թվականի վերապատրաստման դասընթացների տարեկան պլանի համաձայն, հունվարի 23-ին եւ 24-ին անցկացվում է «Արտակարգ իրավիճակներում եւ ռազմական գործողությունների ժամանակ զոհվածների մարմինների հետ վարվելաձեւը» թեմայով վերապատրաստում, որին մասնակցում են փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի, Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների փրկարարներ՝ 14 հոգի:

Դասընթացը վարում են «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի», փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության եւ հոգեբանական աջակցության բաժնի մասնագետները: Վերապատրաստման թեմաներն են. «Աղետի գոտում աճյունների հետ աշխատանքի պլանավորում եւ համակարգում», «Առողջության պաշտպանությունը, անվտանգության տեխնիկան եւ վարակիչ հիվանդությունների ռիսկերը», «Զոհվածների հետ աշխատանքներում օգտագործվող գույքն ու միջոցները, աճյունների կոդավորումը», «Լրատվամիջոցների եւ զոհվածների հարազատների հետ աշխատանքների առանձնահատկությունները», «Աճյունների տվյալների հավաքագրում», «Հոգեբանական աջակցությունը զոհվածների հարազատներին», «Աճյունների հայտնաբերում, ձեւաթղթերի լրացում եւ դուրսբերում», «Աճյունների տեղափոխում եւ պահպանում»:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ