ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ռեկտորատի այսօրվա նիստում քննարկվում էր ժամանակի պահանջներին համապատասխանող, հասարակության մեջ սեփական դիրքը ճիշտ գնահատող մասնագետ ձեւավորելու հարցը:
ՃԿՊԱ ղեկավարությունը վստահ է, որ այսօրվա փրկարարը պետք է լինի ասպետ ու ազնվական՝ իր խոսքով, գործով, պահվածքով, ծառայության մեջ եւ ծառայությունից դուրս վարքով:
Իսկ ՃԿՊԱ-ում կենտրոնացած է համակարգի գիտական միտքը: Սա նշանակում է, որ բուհը պետք է մշտապես նոր մտքեր, գաղափարներ, մոտեցումներ առաջարկի, սեփական օրինակով ցույց տա ճիշտ ճանապարհը: