2019 թվականից Երեւանի քաղաքապետարանն իրականացնում է վերելակների փոխարինման ծրագիր։ Մայրաքաղաքում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում էր ավելի քան 40 տարի, այնինչ դրանց պիտանելիությունն առավելագույնը 25 տարի է։
Ծրագրի շրջանակում սերտ համագործակցություն է հաստատվել Արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ, որի մասնագետների դրական եզրակացության արդյունքում է միայն վերելակը հանձնվում շահագործման։
2019-ին փոխարինվել է 20, 2020-ին՝ 500, 2021-ին՝ 54, 2022-ին՝ 467 վերելակ։
Առավել մանրամասն՝ այստեղ։