Նոյեմբերի 23-25-ը Արաբական միացյալ էմիրությունների Աբու Դաբի քաղաքում անցկացվել է քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ) գլխավոր ասամբլեայի 25-րդ նիստը, որին մասնակցել են նաեւ Հայաստանի պատվիրակները՝ արտակարգ իրավիճակների նախարարության արտաքին կապերի վարչության պետի պարտականությունները կատարող Լիլիթ Մկրտչյան եւ «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» տնօրեն Պավել Գյոզալյան:

Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնը» ՔՊՄԿ Հարավային կովկասի եւ Միջին արեւելքի տարածաշրջանային ուսումնական կենտրոն դարձնելու հարցը:

Առավել մանրամասն՝ այստեղ։