Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում կայացել է Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության մասին» կոնվենցիային անդամակցող երկրների 12-րդ հոբելյանական համաժողովը, որում Հայաստանը ներկայացված է եղել արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Համբարյանի ղեկավարությամբ եւ աղետների ռիսկի նվազեցման Սենդայի 2015-2030 թվականների գործողությունների ծրագրի Հայաստանի ազգային համակարգող, ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» պրոռեկտոր, փ/ծ փոխգնդապետ Արմինե Հայրապետյանի մասնակցությամբ: Կոնվենցիան ընդունվել է դեռեւս 30 տարի առաջ՝ 1992 թվականին, Հայաստանը կոնվենցիային միացել է 1993 թվականի մայիսին:

Համաժողովի ընթացքում ընտրվել է «Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության մասին» կոնվենցիայի բյուրոն՝ 2 տարի ժամկետով: Հայաստանի ներկայացուցիչ Արմինե Հայրապետյանը դարձել է բյուրոյի անդամ՝ մինչեւ 2024 թվականի ավարտը:

Առավել մանրամասն՝ այստեղ: