ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» մշակած աշխատանքային պլանի համաձայն, 2022 թվականի նոյեմբերին ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը կազմակերպել է վերապատրաստման 10 դասընթաց (այդ թվում՝ մեկ արտապլանային Մովսես Խորենացու անվան համար 143 հիմնական դպրոցում), որոնց մասնակցել է 169 ունկնդիր՝ հանրակրթական դպրոցների ուսոււցիչներ, համայնքային տարհանման հանձնաժողովների նախագահներ եւ փոխնախագահներ, շինարարական, բնակշահագործման կազմակերպությունների մասնագետներ եւ այլք:
ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դասախոսները ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պատրաստության բարձրացման հարցեր», «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման կրթության հարցերը», «Կենսաբանական պաշտպանություն», «Սպիտակի երկրաշարժի դասերը» եւ այլն:
Հ.Գ.Նախորդ ամիսների վերապատրաստումները.