ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2022 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, նոյեմբերի 21-25-ն անցկացվում է վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում են ԱԻՆ փրկարար ծառայության Երեւանի եւ բոլոր մարզերի փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարի տեղակալներ՝ 14 փրկարար:
Վերապատրաստման հնգօրյա դասընթացի չորս օրը տեսական դասեր էին, մեկ օր՝ գործնական պարապմունքներ՝ ՃԿՊԱ «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում:
Վերապատրաստման թեմաներն են. «Հրշեջ-փրկարարական ջոկատում տեսական եւ գործնական պարապմունքների կազմակերպման մեթոդական ցուցումներ», «Էլեկտրական տրանսպորտային միջոցների նկարագիրը», «Ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումը», «Գազածխապաշտպան ծառայության կազմակերպում, շնչառական ապարատների, բալոնների, օդի ճնշման սպառման հաշվարկ», «Փոքր մեխանիզացիայի տեխնիկական միջոցների եւ սարքավորումների շահագործման կազմակերպումն ու աշխատանքի անվտանգության ապահովումը», «Փլուզված շինություններում փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ կառավարում», «Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպում», «Փրկարարական աշխատանքների կազմակերպման իրավական ապահովումը», «Փրկարար ծառայողների ֆիզիկական պատրաստության նպատակը, խնդիրները, կազմակերպման առանձնահատկություններն ու իրավական ապահովումը», «Հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների մարտավարական հնարավորությունները», «Բարձրությունների վրա փրկարարական աշխատանքների կազմակերպում եւ անվտանգության կաննոնների ապահովում», «Բարձր կանչերի, բարդ եւ երկարատեւ հրդեհների դեպքում հրդեհաշիջման շտաբի կազմակերպումը», «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման իրավիճակային խնդիրներ, շնչառական ապարատների, բալոնների, օդի ճնշման սպառման հաշվարկային խնդիրներ» եւ այլն:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Լուսանկարները տրամադրել են դասախոսները