Դպրոցում անվտանգության մշակույթի ներդրման նախաձեռնություն են կյանքի կոչելու Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան» եւ Երեւանի Մովսես Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոցը:

ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանի խոսքով, դպրոցում դասավանդվող առարկաների մեջ անվտանգության մշակույթին առնչվող թեմաներ եւ մոտեցումներ կներառվեն եւ «Պատանի հրշեջ-փրկարար» հենակետային վարժարանի կրթական ծրագրերի համար գրականություն կտրամադրվի, դասավանդման մեթոդաբանություն կներդրվի:

Իսկ Արմավիրի պետական ինդուստրիալ մանկավարժական բարձր առաջադիմությամբ ավարտած շրջանավարտները կարող են ուսումը շարունակել ՃԿՊԱ բակալավրի կրթական ծրագրի համապատասխան մասնագիտության միանգամից երկրորդ կուրսից:

 

Առավել մանրամասն՝ այստեղ։