Աննախադեպ ծրագիր Արտակարգ իրավիճակների նախարարության և Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցի համագործակցության արդյունքում: Գերատեսչության մասնագիտական աջակցությամբ առաջին անգամ մշակվել է աղետների ռիսկերի կառավարման պլան, որը ներդրվել է գեղասահքի դպրոցում: Նպատակներն են՝ աղետների ռիսկերի կառավարման ձևավորումն ու զարգացումը, բնական և տեխնածին բնույթի վտանգների, խոցելիության և կարողությունների բացահայտումը: Մարզադպրոցում անցկացվել է «Հրդեհի դեպքում աշխատողների, սաների և ծնողների պաշտպանության կազմակերպումը» թեմայով ուսումնավարժություն:

Առավել մանրամասն՝ այստեղ։