ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» դասախոս տնտեսագիտության թեկնածու Ինգա Նասիլյանը ՃԿՊԱ միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարումն արտակարգ իրավիճակներում» մասնագիտության երկրորդ կուրսում նոյեմբերի 16-ին անցկացրեց «Կառավարման կարողություններ» թեմայով բաց դաս՝ մոդուլ:

Ուշագրավ է, որ շատ ավելի ակտիվ էին աղջիկները: Հովհաննիսյան Մարին, Դանիելյան Կարինեն, Միքայելյան Միլենան, Բարեղամյան Անին, Ավագյան Սոնյան, Հարությունյան Մարիամը ներկայացրեցին իրենց իսկ ընտրած կազմակերպությունների հիմնական ենթահամակարգերի ուսումնասիրության արդյունքները։ Ընտրել էին արտադրական ձեռնարկություն, բուժհաստատություն, կապի օպերատոր եւ այլ ընկերություններ:

SWOT (S՝ Strengths, ուժեղ կողմ,  W՝ Weaknesses, թույլ կողմ-թերություն, O՝ Opportunities, հնարավորություններ, T՝ Threats, սպառնալիքներ) վերլուծության միջոցով ուսանողները կատարեցին ռիսկերի գնահատման վերլուծություն։

Դասախոսների կարծիքով, արդյունքները գոհացուցիչ են:

 

Լուսանկարը տրամադրել են ուսանողները