ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2022 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, նոյեմբերի 14-16-ն անցկացվում է ԱԻՆ փրկարար ծառայության «Ավտոտրանսպորտային միջոցների վթարների դեպքում փրկարարական աշխատանքներ» թեմայով վերապատրաստում, որին մասնակցում են Երեւանի, Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների օղակի հրամանատարներ՝ 15 փրկարար:

Վերապատրաստման եռօրյա դասընթացի առաջին օրը տեսական դասեր էին, հաջորդ երկու օրը՝ գործնական պարապմունքներ՝ ՃԿՊԱ «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում: Դասընթացը վարում են ՃԿՊԱ եւ ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության մասնագետները:

Վերապատրաստման թեմաներն են. «Ճանապարհատրանսպորտային պատահարի նկարագիրը եւ փրկարարական աշխատանքների իրավական դաշտի ապահովումը», «Փրկարարական աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում», «Էլեկտրական մեքենաների ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը», «Փոքր մեխանիզացիայի միջոցների դասակարգումը, տեսակները, տեխնիկական բնութագրերը», «Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում փրկարարական աշխատանքների իրականացումը եւ կազմակերպումը փոքր մեխանիզացիայի միջոցներով», «Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով ձորերում եւ թեք լանջերում հայտնված տրանսպորտային միջոցի տեղափոխումը եւ տուժածների առաջին բուժօգնության ցուցաբերումը»:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ