ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» եւ Երեւանի Մովսես Խորենացու անվան թիվ 143 հիմնական դպրոցի համագործակցության շրջանակում նոյեմբերի 16-ին դպրոցում կազմակերպվել է աշակերտների եւ ուսուցիչների հերթական վերապատրաստումը: Մասնակցել են 30 հոգի:

ՃԿՊԱ դասախոսներ Ռուզաննա Ղարիբյանն ու Արայիկ Գասպարյանը խոսել են կենսաբանական անվտանգությունից եւ դպրոցականի անվտանգության մշակույթի ձեւավորումից:

 

Լուսանկարը տրամադրել է Ռուզաննա Ղարիբյանը