Սույն թվականի նոյեմբերի 15-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» կազմակերպվել էր սեմինար-քննարկում՝ մեթոդիստ Տաթեւիկ Հովակիմյանի նախաձեռնությամբ: Մասնակցում էին ակադեմիայի տարբեր կրթական ծրագրերում սովորող ուսանողներ, արտակարգ իրավիճակների եւ ճգնաժամային կառավարման ֆակուլտետի դեկանը, փոխդեկանը, մեթոդիստներ, դասախոսներ:

Սեմինարը բաժանված էր երկու մասի. ակադեմիայի կառուցվածք եւ գործունեություն, ուսանողների իրավունքներ եւ պարտականություններ: Հիմնական բանախոսն էր ՃԿՊԱ դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Ռուզաննա Ղարիբյանը:

Ռուզաննա Ղարիբյանի զեկույցից հետո ուսանողները բաժանվեցին խմբերի եւ որոշակի քննարկումներից հետո նրկայացրեցին իրենց առաջարկությունները եւ ակնկալիքները հետագայում կազմակերպվելիք միջոցառումների, ուսանողների գործունեության, ակադեմիայում տարբեր բնույթի գործնական դասընթացներ անցկացնելու եւ այլնի հարցերի վերաբերյալ: Գերիշխող էին ավելի հաճախ սպորտային միջոցառումներ եւ ուսանողների մասնակցությամբ հանրային իրազեկման արտալսարանային ծրագրեր կազմակերպելու մոտեցումները:

Դասախոսների պնդմամբ, այսօրինակ միջոցառումները եւ ուսուցողական են եւ ուսանողներին մոտիվացնելու նպատակ ունեն: Նման քննարկումներ դեռ էլի կլինեն:

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ