Մայիսի 24-ի ցերեկը, 25-26-ը, 29-ին շրջանների զգալի մասում, 27-28-ն առանձին շրջաններում հիմնականում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում

Մայիսի 24-26-ը, 28-29-ի կեսօրից հետո սպասվում է, 27-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։

Երևան քաղաքի մայիսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                   32.50C (2008 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                       5.20C (2001 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                   17.80C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջանների գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում, մյուս շրջանների առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ մեծացում:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ