«Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» անգլերենի դասախոս Աստղիկ Հովհաննիսյանի նախաձեռնությամբ, ՃԿՊԱ բակալավրի կրթական ծրագրի «Փրկարարական գործ» մասնագիտության երկրորդ կուրսի ուսանողները այսօր դասն անցկացրել են Երեւանի բուսաբանական այգում:

Աստղիկ Հովհաննիսյանի խոսքով, դասի թեման Հայաստանի աշունն էր ու աշնանային անտառում այս թեմայով դաս կազմակերպելը թեմայի մատուցումն ու յուրացումը դարձրեց առավել հետաքրքիր: «Անձրեւ էր եկել ու ցուրտ էր, բայց դա մեզ չխանգարեց, ուսանողները տպավորված էին», — նկատեց դասախոսը:

Աստղիկ Հովհաննիսյանն ասաց, որ այսօրինակ դասերը ուսանողների առօրյային նոր շունչ են հաղորդում եւ մտերմանալու միջավայր ձեւավորում:

 

Լուսանկարը տրամադրել է Աստղիկ Հովհաննիսյանը