Հոկտեմբերի 14-ին եւ 15-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած European Grand Prix մաս-ռեստլինգի առաջնությանը մասնակցել է նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» դասախոս Յուրի Սաքունցը եւ հերթական անգամ դարձել Եվրոպայի չեմպիոն: Մինչ այս նվաճումը Յուրի Սաքունցն արդեն ուժային եռամարտի աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն, Գինեսի ռեկորդակիր:

Հերթական հաջողության առիթով, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով Յուրի Սաքունցը պարգեւատրվել է «Կանխարգելում, օգնություն, փրկություն» մեդալով: Այսօր ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը մեդալը հանձնեց Յուրի Սաքունցին:

Ակադեմիայում վստահ են, որ միջազգային տարբեր մրցահարթակներում բարձրացնելով Հայաստանի դրոշը, բարձր պահելով ԱԻ նախարարության հեղինակությունը, Յուրի Սաքունցը ուսանողության համար ոգեշնչման դասեր է տալիս եւ յուրօրինակ ներդրում ունենում աղետների ռիսկի նվազեցման ծրագրերում:

Հ.Գ. Յուրի Սաքունցի այլ հաջողությունների մասին կարդացեք.

ՃԿՊԱ դասախոսի 23-րդ ռեկորդը

Յուրի Սաքունցը կրկնակի գերազանցեց սեփական ռեկորդը

Յուրի Սաքունցը՝ համաշխարհային ռեկորդի հեղինակ

Յուրի Սաքունցի նոր ռեկորդը՝ Գյումրիում

Յուրի Սաքունցի հերթական ռեկորդները

Երկու նոր ռեկորդ՝ մեկ օրում

Նոր ռեկորդներ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմում զոհվածների