2022 հոկտեմբերի 24-31-ն ընկած ժամանակահատվածում Արցախի հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 394 զանգ:

Գրանցվել է 7 հրդեհ՝ հիմնականում բռնկվել են չոր խոտածածկույթներում եւ աղբանոցներում: Հաշվի առնելով, որ առաջիկայում սպասվում է ջերմաստիճանի նվազում, ԱԻ ծառայությունը բնակիչներին զգուշավորության կոչ է անում. հետագա հրդեհային վտանգները կանխելու համար՝ լինել ուշադիր ջեռուցման համակարգերն Անցած շաբաթ փրկարարները բացել են խափանված փականով 6 դուռ, երկու կանչով քաղաքացիներին ազատել խափանված վերելակից, առողջական խնդիր ունեցող 1 քաղաքացու տեղափոխել բուժհաստատություն: Բնակչությանը ջուր մատակարարելու նպատակով կատարվել է 3 ելք:

Փրկարար ուժերի վարչության սակրավորական խմբերն անցած շաբաթվա ընթացքում հետախուզական աշխատանքներ կատարելու նպատակով կատարվել է 8 ելք: Հայտնաբերվել է 111 696 միավոր ռազմամթերք, մեծ մասը՝ փոքր տրամաչափի:

Առավել մանրամասն՝ այստեղ