Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ –ի՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի, տարածքում տեղի ունեցած ողբերգության հետևանքների վերացման աշխատանքներին ակտիվ մասնակիցների պարգևատրման արարողությունը:
ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանի հրամանով նրանց հանձնվել են շնորհակալագրեր և պատվոգրեր:
Արարողությունն անցկացվել է Արտակարգ իրավիճակների նախարարությունում, պարգևները հանձնել են ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը և փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը:
Առավել մանրամասն՝ այստեղ