ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» մշակած աշխատանքային պլանի համաձայն,  2022 թվականի հոկտեմբերին, ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետը կազմակերպել է վերապատրաստման 16 դասընթաց (այդ թվում՝ չորս արտապլանային), որոնց մասնակցել է 654 ունկնդիր՝ բուհերի դասախոսներ եւ ուսանողներ, առողջապահական եւ բնապահպանական կազմակերպությունների փոխտնօրեններ, հանրակրթական դպրոցների ուսոււցիչներ եւ կազմակերպիչներ, տարբեր նախարարությունների եւ պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչներ, Երեւանի մետրոպոլիտեի ղեկավար եւ պատասխանատու աշխատակիցներ:

ՃԿՊԱ ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դասախոսները ներկայացրել են հետեւյալ զեկույցները. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության եւ քաղաքացիական պաշտպանության բնագավառներում պատրաստության բարձրացման հարցեր», «Ճգնաժամային հաղորդակցություն. հանրային իրազեկումն արտակարգ իրավիճակներում», «Դպրոցներում աղետների ռիսկի նվազեցման հարցերը», «Քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը», «Կառավարման մարմինների պատրաստումը քաղաքացիական պաշտպանության բնագավառում» եւ այլն:

Հ.Գ. Նախորդ ամիսների վերապատրաստումները.

Հունվար

Փետրվար

Մարտ

Ապրիլ

Մայիս

Հունիս

Սեպտեմբեր