ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության « Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» միջին մասնագիտական կրթական ծրագրի «Կառավարում մրտակարգ իրավիճակներում» մասնագիտության առաջին կուրսի ուսանողները կուրսղեկ Աննա Ենգիբարյանի հետ հոկտեմբերի 31-ին այցելեցին Եղիշե Չարենցի տուն-թանգարան:

Ուշագրավ էին Չարենցի եւ նրա ժամանակակիցների հետ առնչվող իրերը, գեղանկարները, հայ մեծ բանաստեղծի հուշատունը՝ թանգարանի ամենանվիրական հատվածը:

Ուսանողներն առանձնակի ուշադրությամբ ծանոթացան թանգարանի անվտանգության համակարգին, ուսումնասիրեցին տարհանման պլանը:

 

Լուսանկարը տրամադրել են ուսանողները