Կոտայքի մարզի Գետարգել գյուղում գտնվող «Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի» 2022 թվականի աշխատանքային պլանի համաձայն, հոկտեմբերի 3-25-ը Ռուսաստանի Դաշնության Ուֆա քաղաքի արդյունաբերական ալպինիզմի եւ փրկարարների «Պրոֆսերվիս» կրթական կենտրոնում անցկացվել է «Ճոպանային համակարգերի միջոցով բարձրությունների վրա աշխատանքներ ուսուցանող մասնագետների պատրաստում» թեմայով վերապատրաստման դասընթաց։ «Պրոֆսերվիսի» մասնագետներն ամիսներ առաջ՝ մայիսին, Հայաստանում վերապատրաստել էին 12 հայ փրկարարի եւ նրանցից ընտրել հինգին, որոնք Ուֆայում օրերս բարեհաջող քննություն հանձնեցին եւ ստացան հրահանգչի որակավորում։ Նրանք են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայութան փրկարարական ուժերի վարչության «Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի» (ՀՆՓԱԻԿ) փրկարարական ջոկատի ընդհանուր պրոֆիլի փրկարար, փ/ծ ենթասպա Արամ Հակոբյանը, ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատի լեռնափրկարար-դեսանտ, փ/ծ ենթասպա Անդրանիկ Գալստյանը, Լոռու մարզային փրկարարական վարչության Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատի հերթափոխի պետ, փ/ծ ենթասպա Դավիթ Ավոյանը, Գյումրու թիվ 2 ՀՓՋ ավագ հրշեջ-փրկարար, փ/ծ ավագ սերժանտ Սեւակ Թումասյանը, Երեւան քաղաքի փրկարարական վարչության թիվ 1 ՀՓՋ ավագ հրշեջ-փրկարար, փ/ծ ավագ սերժանտ Ազատ Գեւորգյանը։

Առավել մանրամասն՝ այստեղ