Արարատի մարզային փրկարարական վարչությունում անցկացվել են սեմինար-դասընթացներ՝ «Քաղաքացիական պաշտպանության խնդիրներն և աղետների ռիսկի կառավարումը ուսումնական հաստատություններում» թեմայով: Մասնակցել է Արարատի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների թվով 112 տնօրեն:

Նպատակն է ուսումնական հաստատություններում խորացնել Քաղաքացիական պաշտպանության և աղետների ռիսկի կառավարման վերաբերյալ առկա գիտելիքները:

Անցկացմանը հետևել են Արարատի փոխմարզպետ Վ. Խաչատրյանը, Արարատի մարզպետի խորհրդական Վ. Մնացականյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մ. Մանուկյանը:

Առավել մանրամասն՝ այստեղ