Հոկտեմբերի 13-ին՝ Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվա կապակցությամբ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի աշխատակազմի համար անցկացվեց դասընթաց-քննարկում՝ քաղաքացիական պաշտպանության, մասնավորապես՝ «օդային տագնապ» ազդանշանի դեպքում գործողությունների եւ պաշտպանական կառույցների վերաբերյալ:

Դասընթացը վարում էր Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա»-ի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթեւոսյանը:

Ցուցադրվեց նաեւ ուսուցողական տեսանյութ: Առաջիկայում նախատեսվում է հանդիպում  ուսանողների հետ:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է ՃԿՊԱ դասախոս Անի Գեւորգյանը