Հյուսիսային համալսարանի նախաձեռնությամբ, այսօր բուհում ազդարարման եւ պաշտպանական կառույցների մասին զեկույց ներկայացրեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» ղեկավար կազմի որակավորման բարձրացման ֆակուլտետի դեկան Դավիթ Թադեւոսյանը: Ներկա էին բուհի դասախոսները միջին մասնագիտական եւ բալակավրի կրթական ծրագրով սովորող ուսանողները: Այս զեկույցով մեկնարկում է Հյուսիսային համալսարանի եւ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» համագործակցությունը: Մոտ օրերս կկնքվի հուշագիր:

Հյուսիսային համալսարանի բժշկական քոլեջի եւ ավագ դպրոցի տնօրեն Արմինե Սարգսյանի խոսքով, աղետների ռիսկի նվազեցման, ճգնաժամային կառավարման ոլորտում համագործակցությունը փոխադարձ օգտակար կլինի: Կրթական ծրագրերը չպետք է քարացած լինեն, պետք է մշտապես հետաքրքրիր նոր թեմաներ առաջարկել:

Ազդարարման եւ պաշտպանական կառույցների մասին զեկույցից հետո ծավալված հարցուպատասխանի ժամանակ կարեւորվեց կրթությունը: Կրթված, գիտակից, ճիշտ քայլերի եւ այդ քայլերի ճիշտ հաջորդականությունից տեղյակ մարդն է, որ կարող է ռիսկ-արտակարգ իրավիճակ-աղետ շղթայից անկորուստ կամ նվազագույն կորուստներով դուրս գալ:

 

Լուսանկարները տրամադրել է Հյուսիսային համալսարանը