Հոկտեմբերի 7-ին ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգաժամային կառավարման պետական ակադեմիայի» «Փրկարարական գործ» մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները «Վթարափրկարարական տեխնիկական միջոցներ» առարկայի գործնական պարապմունք անցկացրեցին ՃԿՊԱ «Լուսակերտ» գործնական պարապմունքների կենտրոնում: Գործնական պարապմունքը վարում էր ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փրկարարական ամբիոնի դասախոս, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանը:

Պարապմունքի ժամանակ ուսանողներն աշխատեցին փրկարարական աշխատանքներում կիրառվող էլեկտրական եւ ներքին այրման շարժիչով աշխատող գործիքներով: ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի հակահրդեհային պատրաստության ցիկլի պետ, փրկարարական ամբիոնի դասախոս, փ/ծ փոխգնդապետ Հարություն Ղազարյանի խոսքով, փոքր մեխանիզացիայի տեխնիկական միջոցների կիրառման պարապմունքների ընթացքում ուսանողներին ներկայացվում են այդ միջոցների կիրառման անվտանգության հիմնական կանոններն ու պահանջներն, տարբեր փրկարարական աշխատանքներում դրանց ընտրության կատարման հիմնական պահանջները:

Լուսանկարները տրամադրել են ուսանողները