ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2022 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն,  հոկտեմբերի 3-5-ը անցկացվել է «Ավտոտրանսպորտային միջոցների վթարների դեպքում իրականացվող փրկարարական աշխատանքներ» թեմայով վերապատրաստում, որին մասնակցում են Երեւանի, Արագածոտնի, Կոտայքի, Արմավիրի, Շիրակի փրկարարական վարչությունների տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատների օղակի հրամանատարներ՝ 15 հոգի:

Եռօրյա դասընթացի առաջին օրը տեսական դասախոսություններ էին, հաջորդ օրերին՝ գործնական պարապմունքներ: Վերապատրաստման թեմաներն էին. «Ճանապարհատրանսպորտային պատահարի նկարագիրն ու փրկարարական աշխատանքների իրավական ապահովումը», «Փրկարարական աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում», «Էլեկտրական մեքենաների ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում փրկարարական աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը», «ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում փրկարարական աշխատանքների իրականացումը եւ կազմակերպումը փոքր մեխանիզացիայի միջոցներով», «Փոքր մեխանիզացիայի միջոցների դասակարգումը, տեսակները, տեխնիկական բնութագրերը», «Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով ձորերում եւ թեք լանջերում հայտնված տրանսպորտային միջոցի տեղափոխումը եւ տուժածների առաջին բուժօգնության ցուցաբերումը» եւ այլն:

 

Լուսանկարները տրամադրել են դասախոսները