ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» ԱԻՆ փրկարար ծառայության ծառայողների 2022 թվականի վերապատրաստման դասընթացների ծրագրի համաձայն, սեպտեմբերի 12-15-ը անցկացվում է վերապատրաստման դասընթաց ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության կարեւորագույն օբյեկտների պահպանության բաժնի հրշեջ-հրահանգիչների համար: Դասընթացն անցկացվում է երկու փուլով. առաջին փուլ՝ սեպտեմբերին 12-ին եւ 13-ին, երկրորդ փուլ՝ սեպտեմբերի 14-ին եւ 15-ին: Ամեն փուլին մասնակցում է 12 փրկարար:
Երկօրյա դասընթացի առաջին օրը տեսական դասեր են, երկրորդ օրը՝ գործնական պարապմունքներ: Վերապատրաստման թեմաներն են. «Հրդեհաշիջման առաջնային միջոցներ. Կրակմարիչներ, դրանց տեսակներն ըստ կրակմարիչ նյութի, կիրառման անվտանգության կանոնները եւ ոլորտները», «Հիմնական հասկացություններ այրման եւ հրդեհի զարգացման մասին. Հրդեհների հիմնական բնութագրերը եւ դրանց վտանգավոր գործոնները», «Հակահրդեհային ջրամատակարարում. Հակահրդեհային ներքին ջրամատակարարման հրդեհային ծորակներ, դրանց կիրառման անվտանգության կանոնները», «Փրկարարական աշխատանքների տեսակները եւ առանձնահատկությունները», «Փրկարարական աշխատանքների կազմակերպումը փլուզված շինություններում», «Հրդեհաշիջման եւ հրդեհի հայտնաբերման ազդանշանման ինքնաշխատ համակարգեր», «Հրդեհաշիջման առաջնային միջոցներով եւ կրակմարիչներով հրդեհի մարման աշխատանքների կազմակերպում եւ իրականացում»:
Արամ ԶԱՔԱՐՅԱՆ
Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ