ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երեւանի եւ մարզային փրկարարական վարչությունների 2022 թվականի աշխատանքային պլանների համաձայն, օգոստոսին փրկարարները Երեւանի եւ մարզերի տարբեր ուսումնական, առողջապահական հաստատություններում, համայնքապետարաններում, մասնավոր հիմնարկներում կազմակերպել են վարժանքներ եւ բնակչության ուսուցման այլ ծրագրեր: Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչությունն ամփոփել է կատարված աշխատանքը: Մասնավորաբար.

Արագածոտն

Արագածավան եւ Արեւուտ համայնքներում անցկացվել է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը քաղաքացիական պաշտպանության համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ» շտաբային ուսումնավարժություն:

Արագածավան, Գետափ, Դաշտադեմ, Դդմասար, Լեռնարոտ, Ավան, Թաթուլ, Զարինջա համայնքներում անցկացվել է «Բնակչության ազդարարում եւ պատսպարում» հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Արարատ

Մասիս խոշորացված համայնքի մի շարք բնակավայրերում անցկացվել է «Ազդարարում, տարհանում, պատսպարում», իսկ Արարատում «Արտակարգ իրավիճակների ժամանակ միջին ճնշման գազատարում վթարի հետեւանքների վերացում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Արմավիր

Առավել մանրամասն՝ այստեղ