ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է Եվրոպական հանձնաժողովի ԵվրոպայիԲնակչությանպաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության (DG-ECHO) դրամաշնորհ՝ ԵՄ Բնակչության պաշտպանության մեխանիզմի շրջանակներում «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում` արդյունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» համատեղ դաշտային վարժանք անցկացնելու համար:

Սեպտեմբերի 6-8-ը Երևանում անցկացվում է ծրագրի առաջին պլանավորման կոնֆերանսը, որին մասնակցելու են կոնսորցիումի անդամ բոլոր կառույցների ներկայացուցիչները, ինչպես նաև DG-ECHO-ի ծրագրի արդյունավետ իրականացման պատասխանատուն։
Նախարարությունը հանդիսանալու է ընդհանուր միջոցառման պլանավորման, կազմակերպման և իրականացման հյուրընկալող կողմ։

Պլանավորման կոնֆերասին մասնակցում են՝ Չեռնոգորյաի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության Ներքին գործերի նախարարությունների, Կիպրոսի հանրապետության բնակչության պաշտպանության դեպարտամենտի, Հունաստանի Հանրապետության բնակչության պաշտպանության գլխավոր քարտուղարության, Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության պաշտպանության դեպարտամենտի տնօրինության (առցանց), Ֆրանսիայի Հանրապետության երկրաբանության ինստիտուտի, Կիպրոսի Եվրոպական համալսարանի ներկայացուցիչներ:

Առավել մանրամասն՝ այստեղ