2022 թվականի սեպտեմբերի 1-7-ը Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 2-3 եւ ավելի բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ. Սեպտեմբերի 1-ին Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում՝ Արմավիր քաղաքից 9 կմ հարավ-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանում՝ Դսեղ գյուղից 16 կմ հարավ-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ
Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ
- Սեպտեմբերի 1-ին Իրանում՝ Մակու քաղաքից 40 կմ հարավ՝ 5 բալ ուժգնությամբ։
- Սեպտեմբերի 3-ին Թուրքիայում՝ Չալդրան քաղաքից 27 կմ հարավ-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ եւ Սարայ քաղաքից 21 կմ հարավ՝ 4 բալ ուժգնությամբ։
- Սեպտեմբերի 5-ին Թուրքիայում՝ Սարայ քաղաքից 50 կմ հարավ՝ 5 բալ ուժգնությամբ։
Առավել մանրամասն՝ այստեղ