Ակադեմիայում շարունակվում է 2022-2023 ուսումնական տարվա մագիստրոսի կրթական ծրագրով առկա և հեռակա ուսուցմամբ ընդունելությունը հետևյալ մասնագիտությունների գծով՝

  1. Կառավարում (Ճգնաժամային կառավարում)
  2. Իրավագիտություն (Ճգնաժամային իրավունք)
  3. Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում (Փրկարարական գործ)
  4. Հոգեբանություն (Աղետների հոգեբանություն)
  5. Նախնական զինվորական պատրաստություն (Կենսագործունեության անվտանգություն)
  6. Երկրաբանություն (Կիրառական սեյսմոլոգիա)

«Կառավարում (Ճգնաժամային կառավարում)» մասնագիտության շրջանավարտ կառավարման մագիստրոսը հետազոտում է, գնահատում, մեկնաբանում տնտեսական տարբեր երևույթներն ու գործընթացները, տիրապետում բնագավառի յուրահատուկ հետազոտական մեթոդների, աղետների ռիսկերի կառավարման գործընթացների, անվտանգության մշակույթի ձևավորման հիմնախնդիրների:

«Իրավագիտություն (Ճգնաժամային իրավունք)» մագիստրոսի կրթական ծրագիրը պատրաստում է պետական, կառավարչական, իրավական մասնագիտական գործունեության ոլորտների մասնագետներ իրավագիտության մագիստրոսի աստիճան որակավորմամբ:

«Անվտանգությունն արտակարգ իրավիճակներում (Փրկարարական գործ)»-ի մագիստրոսն ունի մասնագիտական աշխատանքին առնչվող նեղ մասնագիտացված, արդիական, գործնական և տեսական գիտելիքներ, որոնք անհրաժեշտ են ռազմական գործողությունների և արատակարգ իրավիճակների պայմաններում փրկարարական ստորաբաժանումների կառավարման և վթարափրկարարական ու այլ անհետաձգելի որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպման, ժամանակակից նորարարական տեխնոլոգիաների կիրառման համար:

Հոգեբանության մագիստրոսը կարողանում է ուսումնասիրել հետազոտվողի հոգեվիճակը, մոտիվացիան, բազմագործոն անձնային որակները, անձնային հատկանիշները, հոգեկան առողջությունը, խմբում միջանձնային հարաբերությունները, որոնք կարևորվում են արտակարգ իրավիճակներում խմբային աշխատանքների ժամանակ և այլն:

Մագիստրատուրա ընդունվելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

 

  1. Բակալավրի, դիպլոմավորված մասնագետի, մագիստրոսի դիպլոմի և դրա հավելվածի (միջուկի) պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին)
  2. Անձը հաստատող փաստաթղթի (անձնագիր, զինվորական գրքույկ, ծննդյան վկայական, ՀՀ հատուկ անձնագիր, կացության վկայական) բնօրինակը և պատճենը
  3. Զինվորական գրանցման փաստաթղթերի պատճեն՝ բնօրինակի առկայությամբ, անձը հաստատող փաստաթղթի պատճենը բնօրինակի առկայությամբ
  4. Սոցիալական քարտ
  5. 4 լուսանկար (3×4 սմ չափսի)

 

Դիմորդները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ

  

Ակադեմիայում իրականացվում է նաև հետբուհական կրթություն (հայցորդություն)

«Երկրաբնապահպանություն» մասնագիտությամբ

 

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել

 

  • Հեռախոս 060 69-10-00, 060 69-10-00/203
  • Հասցե՝ ք. Երևան, Ավան, Աճառյան 1, Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-ուրբաթ
  • Ժամերը՝ 830 – 1800