Այսօր՝ օգոստոսի 9-ին, Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավարի տեղակալ Միրիամ Էլ Խոլիի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԽՄԿ կրթության ծրագրի ղեկավար Մանուկ Խաչատրյանը, Հայկական կարմիր խաչի ընկերության աղետների կառավարման բաժնի պետ Լուսինե Քոչարյանը։

Ողջունելով հյուրերին՝ Դավիթ Համբարյանը երախտագիտություն է հայտնել ԱԻՆ-ի և Կարմիր խաչի միջև շարունակական և արդյունավետ համագործակցության համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ԱԻ նախարարության հետ համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները, մասնավորապես՝ արտակարգ իրավիճակներում սահմանամերձ դպրոցների պատրաստվածության մակարդակի բարձրացումը, ինչպես նաև ապահով սենյակների տիպային նախագծերի ստեղծումը։

Առավել մանրամասն՝ այստեղ