Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում, հուլիսի 6-ին հերթապահություն իրականացնող հատուկ ջրափրկարարական ջոկատի անձնակազմի հետ կապն ընդհատվել էր. մոտորանավակն ուժեղ քամուց շրջվել էր, և ջրափրկարարները, հայտնվելով բաց լճում, ալեկոծության և քամու պայմաններում դրսևորել էին արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու մասնագիտական ունակություններ, մոտ 1 կմ լողալով, դուրս էին եկել Շորժա գյուղի մոտակա ափ, իրենց հետ դուրս բերելով նաև մոտորանավակը:
Առավել մանրամասն՝ այստեղ