ՀՀ կառավարության հուլիսի 14-իր 1066-Ն որոշմամբ հաստատվել են Հայաստանի հանրապետության նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատությունների 2022/2023 ուսումնական տարվա անվճար ուսուցմամբ ընդունելության տեղերը: Ըստ որոշման, արտակարգ իրավիճակների նախարարության, «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային» հատկացվել է 120 տեղ՝ չորս մասնագիտության գծով՝ «Հրշեջ-փրկարարական տեխնիկայի տեխնիկական սպասարկում եւ նորոգում», «Կառավարում արտակարգ իրավիճակներում», «Հրդեհային պաշտպանություն» եւ նոր մասնագիտություն՝ «Հեռակառավարվող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում»: Նոր մասնագիտության դասավանդման համար անհրաժեշտ նյութերը ակադեմիայում մշակվում էին 2020 թվականից:

Առավել մանրամասն՝ առաջիկայում: