Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը հուլիսի 8-ին ընդունել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Աղետներին պատրաստվածության կարողությունների գնահատման թիմի անդամներին:

Թիմի այցի նպատակն է արտակարգ իրավիճակների պատրաստվածության ռազմաքաղաքացիական ծրագրի շրջանակներում անցկացնել համապետական մակարդակի աղետների պատրաստվածության գնահատում:

Ծրագիրը Հայաստանում իրականացվում է ավելի քան 20 տարի:

Հանդիպմանը մասնակցել են ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղակալներ Տիգրան Պետրոսյանը և Հովհաննես Եմիշյանը, ամերիկյան գնահատման թիմի կազմում ներգրավված էին SPIN Global մարդասիրական կորպորացիայի հիմնադիր տնօրեն, թիմի ղեկավար Ջոել Թոմասը, արտակարգ իրավիճակների պատրաստություն և քաղաքացիական իշխանություններին պաշտպանական գերատեսչության աջակցության փորձագետ Կառլ Ֆ․ Ֆրանցը, արտակարգ իրավիճակներին քաղաղաքացիա-ռազմական պատրաստվածության (CMEP) գնահատման վերլուծաբան Ալեքսա Սքուիրինին և ԱՄՆ դեսպանության Պաշտպանական համագործակցության գրասենյակի ղեկավար Փոխգնդապետ Դենիել Սինգլտոնը:

Առավել մանրամասն՝ այստեղ