Այսօր՝ հուլիսի 6-ին, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ստորաբաժանումներն ամփոփել են 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կատարած աշխատանքները: Նիստը վարել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:
Նախարար Փամբուխչյանը շնորհակալություն է հայտնել փրկարար ծառայողներին կատարված հսկայածավալ աշխատանքի համար և հույս հայտնել, որ 2022 թվականն ամփոփելիս կարձանագրվեն էլ ավելի բարձր ցուցանիշներ:
«Մենք որդեգրել ենք մի քաղաքականություն, ըստ որի Փրկարար ծառայության բոլոր ստորաբաժանումները պետք է սինքրոն աշխատեն կենտրոնական ապարատի հետ: Մարզային շրջայցերի ընթացքում մենք բաց և ուղիղ շփում ենք ունենում փրկարար ծառայողների հետ՝ վեր հանելով առկա խնդիրները: Գույքի, տեխնիկայի, շենքային և առհասարակ աշխատանքային պայմանների բարելավումը մեր առաջնահերթությունների թվում են»,- նշել է Արմեն Փամբուխչյանը:
Առավել մանրամասն՝ այստեղ