Արտակարգ իրավիճակների նախարարությունում հունիսի 27-ին հյուրընկալվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Երկկողմ հարաբերությունների գծով սպա մայոր Մայքլ Հայեսը: Նրանց ընդունել են ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը և ԱԻՆ ՓԾ տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը, հանդիպմանը ներկա էին տնօրենի տեղակալ, գնդապետ Կարապետ Մանուկյանը և դեսպանատան ռազմական ծրագրերի համակարգող Անի Մելքումյանը:

Կողմերն անդրադարձել են ընթացիկ համատեղ ծրագրերին, քննարկել համագործակցության շրջանակում նախատեսվող միջոցառումների նախապատրաստական աշխատանքները: Դավիթ Համբարյանն առանձնացրել է մի քանի կարևոր ծրագրեր, որոնք իրականացման փուլում են: Մասնավորապես ընթացքի մեջ է Սևանի ազգային պարկի տարածքում գործող հատուկ ջրափրկարարական կենտրոնի, Աշոցքի, Եղեգնաձորի, Բաղրամյանի և Ստեփանավանի ջոկատների շենքերի կառուցման աշխատանքները։

Առավել մանրամասն՝ այստեղ