ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով հունիսի 21-24-ը ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում» անցկացվում է փրկարար ծառայության «Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի» օպերատիվ հերթափոխի պետերի եւ հրահանգիչների վերապատրաստում, որին մասնակցում է 51 փրկարար (չորս խումբ)՝ ենթասպայից մինչեւ փոխգնդապետ:

Վերապատրաստումն անցկացնում են ՃԿՊԱ պրոռեկտոր, փ/ծ գնդապետ Սարգիս Կյուրեղյանը, փրկարարական պատրաստության ցիլկի պետ, փ/ծ փոխգնդապետ Արմեն Ներսեսյանը, ընդհանուր ֆիզիկական պատրաստության ցիկլի պետ,փ/ծ փոխգնդապետ Հայկ Ղազարյանը:

Վերապատրաստման թեմաներն են. «Հրշեջ-փրկարարական արձագանքող ստորաբաժանումների մարտավարական հնարավորությունները», «Որոնողափրկարարական  աշխատանքների միջազգային արձագանքման համակարգ՝ INSARAG», «Փրկարարական աշխատանքների տեսակները, առանձնահատկությունները, կազմակերպումը»:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ