Նորայր Արմենի Հայրապետյան
Նորայր Արմենի ՀայրապետյանԳլխավոր քարտուղար

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գլխավոր քարտուղար

Ծնվել է 1995 թվականի փետրվարի 17-ին
2011 ավարտել է Երեւանի Խրիմյան Հայրիկի անվան միջնակարգ դպրոցը:
2011-2014 սովորել է Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջում ստանալով ատամնատեխնիկի որակավորում:
2014-2018 սովորել է Հյուսիսային համալսարանում «Ինֆորմատիկա եւ հաշվողկան տեխնիկա» մասնագիտությամբ, ստանալով ճարտարագիտության բակալավրի աստիճան:
24/05/2018 – 04/07/2018 աշխատել է Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորի օգնական:
09/07/2018- 16/05/2022 աշխատել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի «Սպասարկում» պետական ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի ավագ օգնական:
2022 թվականի մայիսի 16-ին նշանակվել է արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի գլխավոր քարտուղար:
Ամուսնացած է: